Կեղծ ահազանգի հեղինակը դեռահաս էր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

․

Մայիսի 13-ին, ժամը 11.10-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնից Արաբկիրի բաժին հաղորդում է ստացվել, որ ԱԻՆ «911» ծառայություն զանգած անհայտ քաղաքացին հայտնել է, որ դպրոցում ռումբ կա:

Դպրոց մեկնած ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ դասընկերոջ բջջային հեռախոսով «911» ծառայություն է զանգել նույն դպրոցի 7-րդ դասարանի աշակերտը:

Նախապատրաստվում են նյութեր:

--00--ԱՀ