Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող տարածքում արդեն իսկ 420 ծառ և թուփ է տնկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

Ծիծեռնակաբերդ Երևանի քաղաքապետարան

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ համայնքին պատկանող տարածքում գարնանային ծառատունկ է: Դեռևս 2019թ. նախանշված ծավալուն նախագիծը գործնական փուլ մտավ այս տարի:

Նախ 8.5 հա համայնքապատկան հատվածում մեծ թափով սանիտարական մաքրման աշխատանքներ սկսվեցին, որի ընթացքին պարբերաբար հետևել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Տարիներ շարունակ անխնամ մնացած անտառային տարածքը կարգի բերելու համար աշխատանքներում ներգրավվել է շուրջ 160 աշխատակից:

--00--ԱԱ