Փաշինյանին ուղիղ ասել եմ՝ խաղաղության դարաշրջանի փոխարեն ունենալու ենք նոր կապիտուլացիա

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News 

Փաշինյանին ուղիղ ասել եմ. խաղաղություն չի լինելու, նոր կապիտուլյացիա է։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ Դավիթ Սանասարյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ երբ Հայաստանում ողնաշար ունեցող իշխանություն լինի, պետք է վերանայենք նոյեմբերի 9֊ի հայտարարությունը, քանի որ այն հակահայկական է։

Նրա կարծիքով՝ եթե Փաշինյանը գնա խաղաղության, Հայաստանում ներքաղաքական քաոս և ցնցումներ են լինելու, իսկ Ադրբեջանն էլ իրավունք կստանա ՀՀ֊ում իրականացնել հակաահաբեկչական գործողություններ։ 

Ըստ Սանասարյանի՝ Փաշինյանի խաղաղությունը մեծ հաշվով կհանգեցնի Բերձորի միջանցքի փակմանը, Սյունիքի մասնատմանը և պետականության կորստին։

Մանրամասները՝ տեսանյութում։