Հնարավոր է իշխանափոխությունից հետո Բաքվի և Անկարայի հետ բանակցել և հասնել հայանպաստ լուծումների

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը 24News-ի լրագրողի հետ զրույցում, անդրադառնալով Իշխան Սաղաթելյանի հայտարարությանը, թե երկուշաբթի օրվանից գործողությունների մարտավարությունը փոխվելու է, նշեց, որ ինքը նման նվեր չի անի իշխանություններին, որ մանրամասները հայտնի կամ գաղտնիք բացի, բայց տրամաբանությունը շարունակելու է մնալ նույնը՝ խաղաղ անհնազանդության ակցիաների տեսքով։

«Պարզապես կաճի ծավալը՝ թե՛ աշխարհագրական տեսակետից, թե՛ մարդագրական տեսանյունից։ Եվ կլինեն իրենց համար տհաճ, իսկ ժողովրդի համար հաղթական անակնկալներ»,-նշեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։  

--00--ՀԶ