Հայաստանում ուրախ չէին ՀԱՊԿ պահվածքից, երբ Ադրբեջանը ներխուժեց ՀՀ տարածք

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

ՀԱՊԿ-ն Լեռնային Ղարաբաղում ռազմական բախումներին այնպես չի արձագանքել, ինչպես ակնկալում էր Երևանը։ Այս մասին Մոսկվայում ընթացող ՀԱՊԿ գագաթնաժողովի ժամանակ ունեցած ելույթում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով, Հայաստանը տևական ժամանակ բարձրացրել է ՀԱՊԿ անդամ որոշ պետությունների կողմից Ադրբեջանին զենք վաճառելու հետ կապված խնդիրը։

Այդ զենքն, ի վերջո,  օգտագործվել է Հայաստանի ու հայ ժողովրդի դեմ, նշել է Փաշինյանն ու ընդգծել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ և դրանից հետո ՀԱՊԿ անդամ որոշ երկրների գործողությունները «այնքան էլ Հայաստանի սրտով չեն եղել»։

Միաժամանակ, ՀՀ վարչապետը շնորհակալություն է հայտնել Վլադիմիր Պուտինին Լեռնային Ղարաբաղում 2020 թ․ մարտական գործողությունները դադարեցնելու հարցում օգնության համար։
Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱԱ