Լավ սկսել ենք, ավարտելու ենք վատ. ՌԴ-ից եկող ռիսկերը շատ մեծ են. Վաչե Գաբրիելյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News

ՀՀ տնտեսությունը վերականգման փուլում է քովիդից հետո, սակայն մենք դեռևս պետք է պատրաստվենք հնարավոր զարգացումների, որոնք կարող են լավը չլինել, հատկապես տարվա վերջին: Այս մասին 24TV-ի եթերում ասել է Ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան, ՀՀ նախկին փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը:

Նրա խոսքով, բոլոր կանխատեսումների համաձայն, Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների հետևանքով ՌԴ-ում լինելու են որոշակի խնդիրներ, և դրանք անպայման ունենալու են իրենց ազդեցությունը ՀՀ-ի վրա:

Ըստ Գաբրիելյանի՝ կան թե՛ դրական և թե՛ բացասական ռիսկեր, հարկավոր է դրանք կառավարել:

Բանախոսը մասնավորապես նշել է տնտեսության այն ուղղությունները, որոնց վրա էապես կազդեն սպասվող ազդակները:

Մանրամասները՝ տեսանյութում: