ԱԺ-ն ընդունեց կառավարության ծրագիրը. 82 կողմ, 37 դեմ

 ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Thumbnail

Խորհրդարանն այսօր՝ փետրվարի 14-ին, ընդունեց կառավարության ներկայացրած ծրագիրը։ Կողմ քվեարկեց 82, պատգամավոր, դեմ՝ 37։

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ «Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկելու նախագծին: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ կողմ կքվեարկեն, եթե նրանց առաջարկներն ընդունվեն:

Ազգային ժողովը երեքշաբթի օրվանից սկսած 3 օր շարունակ քննարկեց կառավարության ծրագիրը։ Ընդդիմադիր պատգամավորները նշում էին, որ այն չի պարունակում հստակ ցուցանիշներ, չկա ճանապարհային քարտեզ, թե ինչպես է իրականացվելու տնտեսական հեղափոխությունը։ Վարչապետն առաջարկել է ծրագրի մասին դիտողությունները ներկայացնել կառավարություն։