ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
Ժամը 12:15-ի դրությամբ ոստիկանություն բերվել է ակցիայի 414 մասնակից։ Այս մասին 24News-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։
Ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար։
Հիշեցնենք, որ առավոտյան ժամը 8:00-ից Դիմադրություն շարժումը մայրաքաղաքի տարբեր հատվածներում բողոքի գործողություններ էր իրականացնում։
--00--ԿԿ