Փաստաբանը հաղորդում կներկայացնի ավտոլվացման կետում կայանված ավտոմեքենայի տեղափոխման մասին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

ավտոմեքենա փաստաբան

Փաստաբան Ամրամ Մակինյանի հաղորդմամբ՝ ավտոլվացման կետում կայանված ավտոմեքենան տեղափոխում են հատուկ պահպանվող տարածք։

«Ոստիկանության հերթական ապօրինությունը. ավտոլվացման կետում կայանված ավտոմեքենան, առանց պատճառ ներկայացնելու, «ղեկավարության ցուցումով» տեղափոխվում է հատուկ պահպանվող տարածք։

Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու հերթական դեպքի առթիվ քիչ անց կերկայացնեմ հանցագործության մասին հաղորդում, իսկ ապօրինի ցուցում տված ղեկավարությանը կպարզի քննիչը ու, չկասկածեք, հաստատ կպարզի», - այս մասին գրել է փաստաբանը։

--00--ԱԱ