ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
Հանրապետության տարածքում`
Մայիսի 17-ի ցերեկը, 18-19-ի կեսօրից հետո, 20-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Մայիսի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 6-9 աստիճանով:
Երևան քաղաքում՝
Մայիսի 17-ի ցերեկը, 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 18-ի երեկոյան ժամերին հնարավոր է, 19-ի երեկոյան ժամերին, 20-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:
--00—ԼՄ