Կիևը փաստացի դուրս է եկել բանակցային գործընթացից․ ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

ՌԴ ԱԳՆ Ուկրաինա

Ռուսական և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցությունները չեն ընթանում, Կիևը փաստացի դուրս է եկել բանակցային գործընթացից։

Այս մասին երեքշաբթի օրը լրագրողներին ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի Կենտրոնական Ասիայի II համաժողովի շրջանակներում, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Պաշտոնյան հավելել է, որ Կիևը չի արձագանքել Ռուսաստանի առաջարկած պայմանագրի նախագծին։
Ռուդենկոյի խոսքով, ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների որոշումը՝ Եվրոպական խաղաղության հիմնադրամից Ուկրաինային զենք գնելու համար հատկացնել ևս 500 մլն եվրո, երկարաձգում է հակամարտությունը։

--00--ԱԱ