Մոսկվան չի բացառում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման անցկացումը․ ՌԴ ԱԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

Փաշինյան Պուտին Ալիև

Մոսկվան չի բացառում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ հանդիպման անցկացումը։ 

Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
2020 թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ աշխատանքները չեն դադարում. առաջնորդները մշտական ​​կապի մեջ են, ասել է ՌԴ փոխնախարարը։

«Աշխատանքները շարունակվում են «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան – Ռուսաստան, Թուրքիա, Իրան), նախապատրաստվում է երկրորդ հանդիպումը։ Դա հնարավորություն կտա երկխոսություն հաստատել, օրինակ, Երևանի և Բաքվի, Երևանի և Անկարայի միջև փոխշահավետ նախագծերի միջոցով»,- ընդգծել է ռուս դիվանագետը։

--00--ԱԱ