«Ռեկորդային․ 400+ բերման ենթարկված չի եղել անգամ 2018-ի հեղափոխության ամենաթեժ օրերին»․ Իոաննիսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

հասարակական

Բերման ենթարկվածների քանակով այս օրը արդեն ռեկորդային էր` 2008 թվականից հետո։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը:

«400+ բերման ենթարկված չի եղել անգամ 2018 թվականի հեղափոխության ամենաթեժ օրերին»,-հավելել է նա:

Նշենք, որ այսօր ոստիկանությունը Երեւանի տարբեր հատվածներից բերման է ենթարկել 417 քաղաքացի:

Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը  վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։  Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել,  փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։

Արդեն ժամը 11.30-ին ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանն առաջարկել է դադարեցնել անհնազանդության ակցիաները:

--00--ԿԿ