Արթուր Վանեցյանի որդուն 1 տարով զրկել են վարորդական իրավունքից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

հասարակական
ArmLur.am-ը երեկ հայտնել էր, որ «Դիմադրություն» շարժման անդամները ավտոերթ են իրականացրել: Ոստիկանությունն անհամաչափ և բիրտ ուժ է կիրառել ավտոերթի մասնակիցների նկատմամբ՝ նրանց բերման ենթարկելով Ոստիկանության տարբեր բաժիններ:

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ երեկվա ավտոերթի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի որդուն՝ Արտյոմ Վանեցյանին, նրա մեքենան տարել են տուգանային հրապարակ և որ ամենազավեշտալին է՝ Արտյոմ Վանեցյանին 1 տարով զրկել են վարորդական իրավունքից:

--00--ԿԿ