Ձերբակալվել է Արմեն Գրիգորյանը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

հասարակական

Հենց նոր ԱԱԾ քննչականից զանգ ստացա։ Արմեն Գրիգորյանն ինձ տեղեկացրեց, որ իրեն ձերբակալել են 226.2 հոդվածով՝ սորոսականների ներմուծած հոդվածով։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջոմ գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Այլ մանրամասների այս պահին չեմ տիրապետում»,- գրել է Մելիքյանը։

Նշենք, որ ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածը վերաբերում է բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելուն կամ քարոզելուն։