Գողացել են Պետական կամերային երաժշտական թատրոնի արտաքին պատին ամրացված  2 օդորակիչների շարժիչները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

a81954efc7f1d6bb4a791e95498916c3.jpg
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննական բաժանմունքում  նյութեր են նախապատրաստվում մայիսի 13-ին Երևանում տեղի ունեցած աձնական ունեցվածքի գողության փաստով:

Այդ օրը ոստիկանության հետաքննական բաժին ահազանգ է ստացվել, որ մայիսի 12-ից 13–ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործաադրմամբ գողացել են Մաշտոցի պողոտա 58 հասցեում գործող Պետական կամերային երաժշտական թատրոնի արտաքին պատին ամրացված  2 օդորակիչների շարժիչները:

Նշված վայր ժամանած օպերատիվ խմբին կատարվածի մասին արդեն հաղորդում է տվել թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանը:

Ոստիկանությունը  ձեռնարկում է անհրաժեշտ  օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ գողությունը կատարած անձին կամ անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:

--00--ՀԶ