ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
Սա իրական անհնազանդությունների շղթա էր, այսօր ցույց տվեցինք, որ ժողովուրդն է իրադրության տերը։ Այս մասին այսօր՝ Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը։
Դիմելով ոստիկաններին, ընդդիմադիր գործիչը ասաց, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է վարձահատույց լինել իրավապահներին։
«Մի՛ արյունոտեք ձեր ձեռքերը հանուն պարգևավճարի, Նիկոլն ուզում ա ձեզ գնի, շողոքորթի»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը՝ հիշատակելով Փաշինյանի այսօրվա որոշումը՝ կապված ոստիկաններին տրվելիք պարգևավճարների հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԱԱ