ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News
Զոհված զինծառայողների ծնողներն ու հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ քննչական վարչության շենքի դիմաց, նրանք փակել են Բաբայան փողոցը։
Որդեկորույս մայրերից մեկը հայտարարեց, որ 44-օրա պատերազմից հետո իրենք ապրում են հոգեբանական ծանր հոգեվիճակով։
«Կգյուլե´մ սաղիդ, էս շենքն էլ կքանդեմ. ես էլ եմ Գարիկ, էկեք, ինձ էլ կալանավորեք»,- իր վրդովմունքն արտահայտեց զոհվածի հարազատներից մեկը։
Հիշեցնենք, որ Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Վերջինս ձերբակալվել է՝ քննիչի որոշմամբ՝ ԳՇ գնդապետ Արեգ Մադաթյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու և նրան քաշքշելու համար, նրան մեղադրանք է առաջադրվել։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00--ԱԱ