Գարիկ Գալեյանը տեղափոխվել է հիվանդանոց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

1

Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմում նահատակված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին «Փաստինֆո»-ն տեղեկանում է փաստաբան Վահան Հովհաննիսյանից։ 

Գալեյանի սիրտը ստենդավորված է, հինգ ստենդ է տեղադրված, որից չորսը՝ երկու շաբաթ առաջ, բացի այդ՝ մասնակցել է պատերազմին, վիրավորում ստացել, ինչի համար վիրահատվել էր, կինն էլ՝ հղի է՝ յոթ ամսական։

Հիշեցնենք, որ Գարիկ Գալեյանը ձերբակալվել է՝ քննիչի որոշմամբ՝ ԳՇ գնդապետ Արեգ Մադաթյանի հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելու և նրան քաշքշելու համար, նրան մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 327.6-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 137.1-րդ հոդվածի 1-ին մասով և 316-րդ հոդվածի 1-ին մասով:

--00—ԼՄ