Չենք հանձնվում․ հաղթանակը շատ մոտ է. Արթուր Վանեցյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

3c74f3548e43e5dab4223415afcd5163.jpg

ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը վստահեցնում է՝ հաղթանակը շատ մոտ է։

«Այսօր մեր արժանապատիվ քաղաքացիները վաղ առավոտից անհնազանդության խաղաղ ակցիաներ են անցկացրել Երևանի ողջ տարածքով:

Ոստիկանությունը կրկին կիրառել է անհամաչափ ուժ, նախնական տվյալներով, կան 300-ից ավելի բերման ենթարկվածներ:

Չենք հանձնվում, չենք հոգնում: Չեն մարսելու: Պայքարը շարունակվում է, հաղթանկը շատ մոտ է», - այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Վանեցյանը։

--00--ՀԶ