Ժամը 14:00-ի դրությամբ ոստիկանություն է բերման ենթարկվել ակցիայի 364 մասնակից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

հասարակական

Ժամը 14:00-ի դրությամբ ոստիկանություն է բերման ենթարկվել ակցիայի 364 մասնակից։ Այս մասին 24News-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Գաբրիելյանը նշեց, որ ակցիայի մասնակիցները բերման են ենթարկվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով (Ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքի համար։

Հիշեցնենք, որ այսօր վաղ առավոտվանից Դիմադրություն շարժումը մայրաքաղաքի տարբեր հատվածներում բողոքի գործողություններ էր իրականացնում։

--00--ԿԿ