Պարեկները օտարերկրացիների են բերման ենթարկել․ հայտնաբերվել են մեթամֆետամինով փաթեթներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Մայիսի 14-ին պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել երկու օտարերկրացու։

25-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամինի նմանվող զանգված, իսկ 30-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ՝ ծալովի դանակ: Բերման ենթարկվելու վայրի զննությամբ ոստիկանության ծառայողները հայտնաբերեցին մեթամֆետամինի նմանվող զանգվածով 4 փաթեթ։

Նշանակվել են փորձաքննություններ:

Հանգամանքները պարզվում են։

--00—ԼՄ