«Վեկտոր»-ը ծաղկախտի դեմ նոր պատվաստանյութի գրանցման հայտ է ներկայացրել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

հասարակական

«Վեկտոր» պետական գիտական կենտրոնը Ռուսաստանի առողջապահության նախարարությանը հայտ Է ներկայացրել ծաղկախտի դեմ չորրորդ սերնդի պատվաստանյութի գրանցման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդվում Է «Ռոսպոտրեբնադզոր»-ի կայքում:

«Ռոսպոտրեբնադզոր»-ի վիրուսաբանության եւ կենսատեխնոլոգիաների «Վեկտոր» պետական գիտական կենտրոնը Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությանը հայտ Է ներկայացրել ծաղկախտի դեմ չորրորդ սերնդի պատվաստանյութի գրանցման համար»,-ասվում Է հաղորդագրության մեջ: «ՕրտոպոկսՎակ»-ը պատվաստանյութ Է թուլացած կենդանի վիրուսի հիմքի վրա՝ բնական ծաղկախտի կանխարգելման համար: Պատրաստուկն իրենից ներկայացնում Է գենետիկ կոմպոզիցիա, որը ձեւավորում Է կայուն իմունիտետ եւ դրա հետ մեկտեղ շատ անվտանգ Է, ճշտել են գերատեսչությունում:

Այս պատվաստանյութը կոչված Է դառնալու հատկապես վտանգավոր վարակիչ հիվանդությունների կանխարգելման բարձրարդյունավետ եւ անվտանգ միջոցների շտամարանի հանգուցային բաղադրիչներից մեկը, ընդգծել են «Ռոսպոտրեբնադզոր»-ում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

--00--ԿԿ