Ատում են նրանք պատերազմի հետ կապված ամեն ինչ, երևի թե բնական վախ է. Վարոսյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

հասարակական

Ատում են նրանք պատերազմի հետ կապված ամեն ինչ, զոհվածներին, վիրավորներին, պատերազմն անցած ու վերադարձածներին, նահատակների ծնողներին, պատերազմի մասին պատմողներին, պատերազմի ընթացքը վերլուծողներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Երվանդ Վարոսյանը։

«Երևի թե բնական վախ է։ Նրանք գիտեն պատերազմի հեղինակին, ընթացքի մեղավորին։ Նրանք փորձում են ջնջել այդ ամենը բոլորի հիշողությունից, հավատացնել, թե ոչինչ չի էլ եղել։ Իզուր, չի ստացվելու, կան բաներ, որոնք չեն ջնջվում, միշտ են մնում, ավելի են խորանում, ավելի ցավոտ են դառնում, հեղինակին ու մեղավորին սրբում-տանում են պատմության աղբանոցը»,- գրել է Վարոսյանը։

--00--ԿԿ