Արարատ Միրզոյանը Բրյուսելում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

281809148_374243591399811_2606602783872245135_n (1).jpg

Մայիսի 18-ին աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարգանքի տուրք է մատուցել և ծաղկեպսակ է զետեղել Բրյուսելի Անրի Միշո հրապարակում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-կոթողի մոտ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։

Հիշեցնենք, որ խաչքար-կոթողը վերջերս վանդալիզմի էր ենթարկվել, ապա քաղաքային իշխանությունների ջանքերով ժամեր անց վերականգնվել էր։

--00--ՀԶ