Կիևը կշարունակի ռազմական գործողությունները՝ դեմ գնալով սեփական քաղաքացիների շահերին․Պուտինի օգնական

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Մեդինսկի Ուկրաինա

Ուկրաինայի իշխանությունների քաղաքականությունը հակասում է երկրի ազգային շահերին։ Կիևը ցանկանում է պայքարել առողջ բանականությանը հակառակ։

Այս մասին «Նոր գիտելիք» մարաթոնի ժամանակ հայտարարել է Մոսկվա-Կիև բանակցություններում ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին, հայտնում է Սպուտնիկ Արմենիան։

Նա հավելել է, որ երկրի իշխանություններն իրենք են խոստովանում, որ ունեն մի քանի արտաքին «որոշումների կայացման կենտրոններ»։

Պաշտոնյայի խոսքով, Կիևի վարչակազմը միշտ խզել է հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ հաշվի չառնելով ժողովրդի շահերը։

--00--ԱԱ