Մոսկվան այս պահին որևէ աշխատանք չի տանում Հվ․Օսիան Ռուսաստանին միավորելու հարցով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Պեսկով Հրվ․Օսիա

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը անդրադառնալով հուլիսի 17-ին Վրաստանի կողմից չվերահսկվող Հարավային Օսիայիում Ռուսաստանին միանալու մասին հայտարարված հանրաքվեին, ասել է, որ Ռուսաստանին միանալու հանրաքվեն արտացոլում է Հարավային Օսիայի ժողովրդի և նրա գործող դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովի վերաբերմունքը, սակայն Մոսկվան այս պահին այդ ուղղությամբ որևէ աշխատանք չի տանում:

Այս մասին գրում է aliq.ge-ն և հիշեցնում, որ Հարավային Օսիայի դեռ գործող դե ֆակտո նախագահ Անատոլի Բիբիլովը հրամանագիր է ստորագրել 2022 թվականի հուլիսի 17-ին Հարավային Օսիայի՝ ՌԴ կազմում միավորվելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին։

Հանրաքվեի հարցը լինելու է հետևյալը. «Դուք սատարո՞ւմ եք Հարավային Օսիայի Հանրապետության Ռուսաստանին միավորմանը»։

Հիշեցնենք, որ օրեր առաջ անցկացված դե ֆակտո նախագահական ընտրություններում հաղթել է ընդդիմադիր թևից Ալան Գագլոևը, ով գործող դե ֆակտո նախագահ Բիբիլովին կփոխարինի երդմնակալությունից հետո։

--00--ԱԱ