Գերմանական մամուլ. «Էրդողանը մի խաղամոլ է, ով սիրում է օգտվել ճգնաժամերից»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Էրդողան գերմանական մամուլ

Գերմանական մամուլում մեծ արձագանք են ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրողանի հայտարարությունները Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարի վերաբերյալ, հայտնում է Ermenihaber.am-ը։

Այդ արձագանքները լուսաբանվել են թուրքական լրատվական կայքերի կողմից:

Գերմանական մամուլի հրապարակումներում կարծիքներ կան առ այն, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը վետո կդնի ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի և Շվեդիայի դիմումների վրա։

Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա հարձակումը դիտարկելով որպես Արևմուտքին նետած մեծագույն մարտահրավեր գերմանական մամուլը նշում է, որ արևմուտքը համախմբվել է  լիովին ու ցույց տվել իր միասնականությունն ու ամրությունը:

Այս համատեքստում, ըստ հրապարակումների, Թուրքիայի կողմից հավանական վետոն կվտանգի սկանդինավյան երկու երկների անվտանգությունը:

Գերմանական հեղինակավոր  «Süddeutsche Zeitung» թերթի հրապարակման մեջ  մասնավորապես նշված է.  
«Ցավալին այն է, որ Էրդողանի շանտաժը կարող է աշխատել: Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալը ՆԱՏՕ-ին չպետք է ձախողվի: Այսպիսով, մյուս կառավարությունները ստիպված կլինեն ինչ-որ բան տալ Անկարայի խաղամոլին (նկատի ունի Էրդողանին-խմբ.) կամ քրդական հարցի, կամ սպառազինության, կամ էլ Թուրքիայում օրենքի գերակայության համակարգված ոչնչացման երևույթների հանդեպ աչք փակելու հաշվին: Այդպիսով  Թուրքիան կմնա ՆԱՏՕ-ի կարևոր գործընկեր, սակայն Թուրքիայի նախագահը ՆԱՏՕ-ի համար կշարունակի մնալ որպես անկայուն «խուսանավող»։

Գերմանական մամուլը Էրդողանին ներկայացրել է խաղամոլ, ով սիրում է օգուտ քաղել ճգնաժամերից:

--00--ԱԱ