Հրաժարվում են Երրորդ Հանրապետությունից, որովհետև դրա գենետիկան արցախյան է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Հրաժարվում են Երրորդ Հանրապետությունից, որովհետև դրա գենետիկան արցախյան է: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց Ավստրիայում և Գերմանիայում ՀՀ նախկին դեսպան, փիլիսոփա Աշոտ Ոսկանյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ թուղթ ստորագրելով սահմանները անվտանգ չեն դառնալու, իսկ հիմա ոչինչ չի արվում, որ հակառակորդը զգուշանա Հայաստանից՝ հարձակվելուց առաջ։

Ըստ Ոսկանյանի՝ խաղաղությունը շարունակական գործընթաց է, և մեկ ստորագրությամբ հնարավոր չէ դրան հասնել։ 

Նրա կարծիքով՝ Հայաստանը պետք է խոսի թուրքեր հետ, որ հասկանանք, թե ինչ են ուզում, ճիշտ է, թշնամանք կա, պատմականորեն ատելի են, բայց, այնուամենայնիվ ,խոսելը պետք է։

Ոսկանյանը նաև կարծում է, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ պետք է խոսենք զուգահեռաբար, անհրաժեշտ են կոշտ բանակցություններ և ընդհանրական պատկերի հստակեցում։

Մանրամասները՝ տեսանյութում։