Հայաստանը երկու անգամ հրաժարվել է սահմանների սահմանազատման վերաբերյալ հանդիպումներից․ Ալիև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Ալիև Ուկրաինա տարածքային ամբողջականություն

Հայաստանը երկու անգամ հրաժարվել է սահմանների սահմանազատման վերաբերյալ հանդիպումներից, այս մասին Լիտվայի նախագահի հետ բանակցություններից հետո հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը․ հայտնում է «Ինտերֆաքս»-ը։

«Ադրբեջանը ժամանակին ստեղծեց աշխատանքային խումբ և պատրաստ էր պատվիրակություն ուղարկել։ Դա համաձայնեցվել է հայկական կողմի հետ։ Ի դեպ, Հայաստանի ԱԳՆ-ն է առաջարկել սահմանի հետ կապված առաջին հանդիպումն անցկացնել։ Ադրբեջանն ընդունեց այս առաջարկը, և մենք պատրաստ էինք պատվիրակություն ուղարկել։ Սակայն վերջին օրը՝ ապրիլի 29-ին, Հայաստանը չեղյալ հայտարարեց արդեն համաձայնեցված հանդիպումը»,- նշել է Ալիևը։

Ըստ Ալիևի, Բաքուն սպասում է Երևանից աշխատանքի մեկնարկի ցանկացած նոր ժամկետի, սակայն այս հարցում պատասխանատու մոտեցման հույս ունի։

«Մենք Հայաստանից սպասում ենք ցանկացած նոր ժամկետների, որպեսզի սկսենք աշխատանքը։ Որովհետեւ նման անպատասխանատու դիրքորոշումը, իհարկե, մտահոգություն է առաջացնում»,- ասել է Ալիեւը։

--00--ԱՀ