Ֆրանսիան ակնկալում է պահպանել կապերը Ռուսաստանի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

․

Ֆրանսիայի իշխանությունները ակնկալում են պահպանել Ռուսաստանի հետ կապի ուղիները՝ ի հեճուկս 34 դիվանագետի արտաքսելու ռուսական իշխանությունների որոշմանը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին BFM հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Անն-Կլեր Լեժանդրը։

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը բաց կպահի Ռուսաստանի հետ կապի ուղիները: Մենք Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չենք և դա չենք ուզում»,- ասել է Լեժանդրը։

Նրա խոսքով՝ բանակցային ուղիների պահպանումն անհրաժեշտ է «հեռանկարում Ուկրաինայում հրադադարի հասնելու տեսանկյունից»։

--00--ԱՀ