Վարդենիսի մարզադաշտի մոտ ավտոմեքենա է այրվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

հէց

Մայիսի 18-ին` ժամը 20:47-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վարդենիս քաղաքի մարզադաշտի մոտակայքում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:56-ին, մարվել՝ 21:00-ին: Այրվել է «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենան:

--00—ԼՄ