Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 10. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

․

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «44-օրյա պատերազմից ու նոյեմբերի 9-ի տխրահռչակ հայտարարությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեկ անգամ չէ, որ թե՛ պատերազմի սկզբի, թե՛ ընթացքի ու Հայաստանի համար մեղմ ասած տխուր ավարտի մասին մանրամասնություններ է հայտնել: Տեղեկությունները, սակայն, ոչ միայն տարբերվող, այլ երբեմն հակասող են իրար: Օրինակ՝ մե՛կ ասում է, թե Ադրբեջանի հետ բանավոր պայմանավորվածություն չի եղել, մե՛կ հերքում ինքն իրեն, թե դրա մասին բանավոր են պայմանավորվել:

Այսպես, 2020-ի դեկտեմբերի 28-ին նա, հարցազրույցներից մեկում անդրադառնալով Զանգելանի ու Կուբաթլուի շրջաններին, նշում է. «Քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի եւ Զանգելանի շրջանների 90 եւ ավելի տոկոսը, ցավոք սրտի, եղել է արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, եղել է բանավոր պայմանավորվածություն, որ այդտեղ մենք պետք է սահմանային կետերի՝ ոչ թե սահմանի, այլ որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք:

Եվ այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է տեղի ունենալ, կարող է բռնկվել պատերազմ, որը կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար: Ընդ որում՝ ես սրա մասին նախապես եմ ասել, իմ ուղերձներում ես սրա մասին նախապես եմ ասել։ Ո՞րն է այդ ձեռնարկված միջոցների էությունը. այն է, որ վերահսկողության տակ գտնվող գոտին համընկնի ՀԱՊԿ պատասխանատվության գոտում գտնվող տարածքների հետ»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

--00--ԱՀ