ԵՄ-ն աջակցում է Երևանին և Բաքվին՝ ստորագրելու խաղաղության համաձայնագիր. Բորել 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

նկար

Եվրամիությունն աջակցում է Հայաստանին և Ադրբեջանին բանակցությունների միջոցով հասնելու խաղաղության պայմանագրի կնքմանը։ Այս մասին հայտարարել է ԵՄ անվտանգային քաղաքականության և արտաքին հարաբերությունների հանձնակատար Ժոզեպ Բորելը։ 

«Մենք իսկապես ուրախ կլինենք, եթե Ադրբեջանն ու Հայաստանը հասնեն խաղաղության համաձայնագրի կնքմանը։ ԵՄ-ն համագործակցում է երկու կողմերի հետ՝ այս նպատակին հասնելու համար», - ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ ասել է նա։

--00—ԼՄ