Երևանում ինքնասպան է եղել ԱԱԾ 32-ամյա աշխատակիցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

4b8b7be6fd43212ea074b271cc7b9857.jpg

Այսօր՝ մայիսի 19-ին, ինքնասպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մինսկի փողոցի շենքերից մեկի բակում տղամարդու դի կա։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Պարզվել է, որ մահացածը Երևանի բնակիչ, 32-ամյա Մամիկոն Օ-ն էր, ով, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանություն է գործել՝ նշված շենքի 6-րդ հարկի պատուհանից ցած նետվելու միջոցով։ 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացած Մամիկոն Օ-ն ծառայում էր ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում, կոչումով կապիտան էր։ 

--00--ՀԶ