Վթար՝ Արագածոտնում․ օդանավակայան ուղևորվելիս Mercedes-ը բախվել է կայանված «06»-ին․ կա 6 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

d0e2cc54dfc5b540b92ef9016494c108.jpg

Այսօր` մայիսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Երևան-Գյումրի ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս, բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում՝ երթևեկելի գոտուց դուրս, կողմնակում կայանված անսարք վիճակում գտնվող ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենային։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Վիրավորներից 3-ը տեղում բուժօգնություն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից։ 

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։  

Ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվել են ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ 

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ Mercedes-ի վարորդն ու ուղևորները Զվարթնոց օդանավակայան մեկնելիս են եղել։  

--00--ՀԶ