ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, հնարավոր է, որ բաց թողնի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իտալական «Ռոմա»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն, խոսելով հայ կիսապաշտպան ապաքինման ժամկետներից, շեշտել է, թե մեծ է հավանականությունը, որ Մխիթարյանը չի մասնակցի Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչին:
Հայ կիսապաշտպանը դեռևս չի մարզվում ընդհանուր թիմի հետ:
--00--ԿԿ