Ուկրաինայի ուժայինների կեսից ավելին դուրս է եկել «Ազովստալ»-ից․ ԴԺՀ-ի ղեկավար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Ազովստալ ուժայիններ

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության ղեկավար Դենիս Պուշիլինը հայտնել է, որ այս պահին Կիևի ուժայինների կեսից ավելին լքել է Մարիուպոլի «Ազովստալ» գործարանի արդյունաբերական գոտու տարածքը, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքով, այս պահին ուկրաինական խմբավորման մնացորդները արգելափակված են քաղաքում, նրանց դուրսբերման գործընթացը շարունակվում է։

Բացի այդ, Պուշիլինը հավելել է, որ վիրավորներին բժշկական օգնություն է ցուցաբերվում։

--00--ԱԱ