Ադրբեջանի և Հայաստանի կողմից առաջարկված փաթեթները պետք է միացվեն և սկսվեն բանակցություններ.Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Արմեն Գրիգորյան

Ընդհանուր առմամբ խաղաղության օրակարգի հետ կապված, բնականաբար, մեր մոտեցումն այն է եղել, որ Ադրբեջանի և Հայաստանի կողմից առաջարկված փաթեթները պետք է միացնել և սկսել բանակցություններ։

Այս մասին Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Նա նշել է, որ այդ հարցը հայկական կողմը բարձրացրել է Բրյուսելում, և տպավորություն ստացել, որ Ադրբեջանի կողմից կա ընկալում և պետք է առաջ շարժվել նախանշված օրակարգով։

«Հույս ունենք, որ կգանք ընդհանուր հայտարարի, քանի որ խաղաղության օրակարգը չի կարող միակողմանի լինել»,- ընդգծել է ԱԽ քարտուղարը։

--00--ԱԱ