Միջադեպ՝ իրանա-ադրբեջանական սահմանին. մեկ ադրբեջանցի սպանվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Իրան Ադրբեջան միջադեպ

Միջադեպ է արձանագրվել Իրանի եւ Ադրբեջանի սահմանագծում, որի ժամանակ մեկ ադրբեջանցի է սպանվել։ 

Այս տեղեկությունը հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում անելով իրենց երկրի պետական սահմանապահ ծառայությանը, փոխանցում է Հրապարակ-ը։

Նշվում է, որ Ադրբեջանի քաղաքացին փորձել է ապօրինի հատել Իրանի հետ պետական սահմանը, որի ժամանակ էլ Իրանի սահմանապահները սպանել են նրան։

Դեպքը տեղի է ունեցել մայիսի 16-ին, իսկ մարմինը փոխանցվել է երեկ։ Ադրբեջանը հայտարարել է, թե դիմել են իրանական կողմին՝ միջադեպի վերաբերյալ քննություն իրականացնելու ու արդյունքների մասին տեղեկացնելու համար։

--00--ԱԱ