Արսեն Թորոսյանն ու Ֆրանսիայի դեսպանն ՀՀ-ում ժողովրդավարական առաջընթացին առնչվող հարցեր են քննարկել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

նկար

Այսօր հանդիպել եմ Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը՝ նշելով, որ հանդիպմանը մասնակցում էր նաև դեսպանի առաջին խորհրդական Քրիստոֆ Քացախյանը։

«Խոսել ենք երկու երկրների ջերմ հարաբերությունների, փոխգործակցության և մեր անելիքների մասին։ Անդրադարձ ենք կատարել Հայաստանում ժողովրդավարական առաջընթացին վերաբերող մի շարք հարցերի։ Այս համատեքստում կարևորել եմ Ֆրանսիայի դերը ՀՀ-ում ժողովրդավարական բարեփոխումներին աջակցելու հարցում։

Շնորհակալություն եմ հայտնել դեսպանին մշտապես Հայաստանի կողքին լինելու ու աջակցություն ցուցաբերելու, հատկապես կովիդի համավարակի և 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերված լայնածավալ հումանիտար օգնության համար: Պայմանավորվել ենք ակտիվ շարունակել համագործակցությունը միջխորհրդարանական համագործակցության ամենատարբեր մակարդակներում»,-նշել է նա:

--00—ԼՄ