Վահագն Խաչատուրյանը գրառում է կատարել ԱՄԷ դեսպանատանը բացված սգո մատյանում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

55312.thumb_.jpg

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 18-ին այցելել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատուն և գրառում կատարել Արաբական Միացյալ Էմիրությունների նախագահ շեյխ Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանի մահվան կապակցությամբ բացված սգո մատյանում: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմից։

Նախագահ Վահագն Խաչատուրյանը, մասնավորապես, գրել է. «Բարձր գնահատելով Խալիֆա Բին Զայեդ Ալ Նահյանի մեծ ներդրումն իր երկրի բարգավաճման և հզորացման գործում՝ կարևորում ենք նաև նրա արժեքավոր ավանդը հայ-էմիրաթական բարեկամական հարաբերությունների ամրապնդման մեջ:

Այս դժվարին պահին կիսում ենք Արաբական Միացյալ Էմիրությունների ժողովրդի վիշտը և հայտնում մեր անկեղծ զորակցությունը»:

Այցի ընթացքում նախագահ Խաչատուրյանը զրույց է ունեցել նաև ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ալհամ Ալսալամիի հետ:

--00--ՀԶ