Եթե ընդդիմությունը վերադառնա ԱԺ, ինքն իր վրա տապանաքար կդնի, մենք էլ կգրենք՝ հանգչիր խաղաղությամբ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

Եթե ընդդիմությունը վերադառնա խորհրդարան, ինքն իր վրա տապանաքար կդնի, մենք էլ կգրենք՝ հանգչիր խաղաղությամբ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում նշեց «Ժողովրդավարություն և անվտանգություն» ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

Մեր զրուցակցի համոզմամբ՝ ոստիկանների բռնությունը ենիչերիություն ու բեսպրիդել է, բայց, ընդհանուր առմամբ, երկրում իրավիճակ է փոխվել, և Փաշինյանի հետհաշվարկը սկսել է։

Ըստ Զոհրաբյանի՝ օդում կախված լուրերի համաձայն՝ ոստիկաններից շատերը Փաշինյանի գրպանում գտնվող օլիգարխների թիկնապահներն են։

Նախկին պատգամավորը փաստեց, որ Փաշինյանը ոստիկաններին պարգևավճարներ է բաշխում, որ բռնություն կիրառեն։

Մանրամասները՝ տեսանյութում։