ՌԴ-ն զբաղված է Ուկրաինայով. Մոսկվան հիմա Հարավային Կովկասի և Ղարաբաղի ժամանակը չունի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

«Ռուսաստանը խիստ զբաղված է Ուկրաինայով և հիմա Հարավային Կովկասի և Ղարաբաղի ժամանակը չունի»,-այս մասին Սերոբ Օհանյանի «Позиция» հաղորդման ժամանակ ասել է «Կովկաս» ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Պատասխանելով Սերոբ Օհանյանի հարցին, թե արդյոք չարժե՞ր մեր տարածաշրջանում լուծել խնդիրները, այնուհետև Ուկրաինայում սկսել ռազմական օպերացիան, Իսկանդարյանը պատասխանեց, որ Հարավային Կովկասում Ռուսաստանին պետք է և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը, իսկ կանգնելով որևէ մեկի կողմը, նա կկորցներ երկրներից մեկին, գուցե նաև երկուսին։

«Եթե ղարաբաղյան կոնֆլիկտը լուծվեր, ապա Ռուսաստանը կկորցներ Հայաստանին և Ադրբեջանին։ Լեռնային Ղարաբաղի սուվերենությունը թույլ է տալիս Ռուսաստանին ազդել և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի վրա»,-նշել է քաղաքագետը։

«Ադրբեջանը չի ցանկանում խաղաղություն, նա ցանկանում է Ղարաբաղը, իսկ մենք հրաժեշտ կտանք Արցախին ոչ թե այն ժամանակ, երբ պայմանագրի վրա կհայտնվի ստորագրություն, այլ երբ այնտեղ հայ չի մնա։ Այս պահին ինչ էլ ասի Ալիևը, փաստացի Ղարաբաղը չի հանդիսանում Ադրբեջանի տարածք։ Եթե մենք ցանկանում ենք լուծել Ղարաբաղի հարցը, ապա պետք է բարձրացնել Հայաստանի և Արցախի սուբյեկտիվությունը բոլոր բնագավառներում, բանակից մինչև դիվանագիտություն»-շեշտել է Իսկանդարյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։