Որքան մարդ է մասնակցել այսօրվա ընդդիմության հանրահավաքին․ ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

․

Այսօր՝ մայիսի 19-ին, ընդդիմադիր «Դիմադրություն» շարժումը 19:00-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:31-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 2800 մարդ:

Հաշվարկը հիմնավորող ապացույցները հասանելի են այստեղ։

--00--ԱՀ