Ներսում՝ արմատականները, իսկ դրսից սփյուռքը ճնշում են Հայաստանի իշխանություններին․ Չավուշօղլու

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

չավուշ

Երևանը պետք է դրական արձագանքի Բաքվի խաղաղարար նախաձեռնություններին: Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի կենտրոնակայանում պատասխանելով ադրբեջանցի լրագրողների հարցերին, գրում է aa.com.tr-ը։

«Շարունակում ենք կոչ անել և խրախուսել Հայաստանին՝ արձագանքելու այս «բարի մտադրություններին»։ Մենք տեսնում ենք, որ երկրի ներսում՝ արմատականները, իսկ դրսից սփյուռքը ճնշում են Հայաստանի իշխանություններին։ Մենք արդեն ասել ենք ոչ միայն [ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի] Բլինքենին, այլև մեր մյուս զրուցակիցներին, որ Հայաստանին պետք է ավելի շատ խրախուսել այս ուղղությամբ։

Երեկ [ԱՄՆ պետքարտուղարի հետ] մեր հանդիպման ժամանակ մենք ևս մեկ անգամ հիշեցրինք, որ Թուրքիան և Ադրբեջանը խաղաղություն են ցանկանում և բարի կամք են դրսևորում՝ հանուն տարածաշրջանում կայունության ապահովման», - ասել է Չավուշօղլուն, ապա հավելել, որ 44-օրյա պատերազմից հետո «Ադրբեջանը հստակ ցույց է տվել տարածաշրջանում խաղաղության իր ցանկությունը»։

Չավուշօղլուն նաև նշել է, որ Ադրբեջանը նույնպես աջակցում է Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններին։

--00—ԼՄ