​​​​​​​Լիտվան կաջակցի ՀՀ-ի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը․ Լիտվայի նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

Լիտվա Հայաստան

Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան Երևանում՝ հայ գործընկերոջ հետ հանդիպումից հետո նշել է, որ Վիլնյուսը սատարում է Երևանի ու Բաքվի միջև երկխոսությանը։

Լիտվան զարգացնելու է Հայաստանի հետ կապերը, իսկ երկկողմ հարաբերությունները մեծ ներուժ ունեն։

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ նշել է, որ լիտվացի գործընկերը խոստացել է օգնել Արցախում հայկական ժառանգության պահպանման գործում։

Նրա խոսքով, կողմերը կզարգացնեն նաև երկկողմ հարաբերությունները, կընդլայնեն տնտեսական կապերն ու առևտրաշրջանառությունը։

--00--ԱԱ