Ռոբերտ Խաչատրյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են բարձր տեխնոլոգիաների շուրջ համագործակցության հարցեր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

1083723.jpg

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մայիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Ռոբերտ Խաչատրյանը  կարևորել է Ղազախստանի հետ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ձևավորված համագործակցությունը, ընդգծել այն խորացնելու և նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը։

Բոլատ Իմանբաևը շնորհավորել է Ռոբերտ Խաչատրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշել, որ երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա համագործակցությունը նոր ընթացք է ստացել, ինչում էական դերակատարություն ունի նախարարության աշխատակազմը։

Կողմերը  քննարկվել են հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի շրջանակներում բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես՝ միկրոէլեկտրոնիկայի և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Դեսպան Բոլատ Իմանբաևը բարձր է գնահատել նաև «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի անցկցումը, որի շրջանակներում Ղազախստանն արդյունավետ մասնակցություն է ունեցել՝ համագործակցության պայմանագրեր կնքելով մի շարք ընկերությունների հետ։

Նախարար Ռոբերտ Խաչատրյանն ընդգծել  է, որ տեխնոլոգիական ոլորտում երկու երկրների միջև շատ դինամիկ հարաբերություններ են ձևավորվել, որոնք զարգացման և ընդլայնման մեծ պոտենցիալ ունեն։

--00--ՀԶ