Օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի․ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

անձրև

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից զգուշացնում են՝ մայիսի 20-ին, հատկապես երեկոյան ժամերին, ցուրտ մթնոլորտային ճակատի անցմամբ պայմանավորված՝ հանրապետության տարածքում սպասվում է օդի ջերմաստիճանի կտրուկ նվազում։

Կեսօրից հետո՝ դեպի երեկո, շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, իսկ բարձր լեռնային առանձին բնակավայրերում սպասվում է նաև թաց ձյուն։

Շիրակի, Արագածոտնի, Արմավիրի, Արարատի, Վայոց ձորի մարզերում սպասվում է քամու ուժգնացում, պոռթկումները մինչև 20-25 մ/վ և ավելի։

--00—ԼՄ