Տավրոս Սափեյանը նշանակվել է Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 20, 24News

l-0x0wh-786x458z-1.jpeg

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել ՀՀ Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին:

««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝

Տավրոս Սափեյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Թալին համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է վարչապետի որոշման մեջ:

Նշենք, որ Թալին համայնքում ավագանու արտահերթ ընտրություններ կանցկացվեն:

--00--ՀԶ